«Վլադիվոստոկում նրա ելույթում ոչ մի ակնարկ չկար Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Եվ դա այն պարագայում, երբ ՌԴ նախագահը «պաս» տվեց Նիկոլին, որ նա խոսի ինքնորոշման իրավունքից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա շարունակեց․ «Բայց նա չխոսեց դրա մասին, որովհետեւ ադրբեջանաթուրքական տանդեմից պայման կա՝ չխոսել Արցախի անկախությունից, ինքնորոշման իրավունքից, ցեղասպանությունից եւ Արցախի խնդրի հայանպաստ լուծումներից։ Ադրբեջանի կետերը ՀՀ իշխանությունն ընդունել է, դրանցում մի բառ չկա Արցախի ինքնորոշման մասին։ ՀՀ իշխանությունը մեր շահերը սպասարկող ոչ մի տառ չի ասել: 2009 եւ 2013թթ․-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունների համաձայն՝ ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր է, մինչդեռ Նիկոլի վայ-ներկայացուցիչները հայտարարում են, թե ինքնորոշման իրավունքի հարց չի եղել։ Նիկոլը Կապանում ժամանակին հայտարարում էր, թե ցանկացած պահի կվերադառնա Սերժ Սարգսյանի բանակցածին, իսկ Սերժ Սարգսյանը բանակցում էր ինքնորոշման իրավունքի համար»։
Ըստ Էդուարդ Շարմազանովի, Փաշինյանի ելույթը ՀՀ-ի շահերը սպասարկող չէր․ «Պուտինը քեզ «պաս» տվեց, արա՜, խոսեց Դոնբասի, Ղրիմի ինքնորոշման իրավունքից, Կոսովոյից․․․բա մի հատ Արցախից խոսայիր։ Ինքնորոշման իրավունքի այնպիսի փաստարկված հիմքեր, որոնք Արցախն ունի, չունի որեւէ այլ երկիր հակամարտությունների պատմության մեջ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ