Սեպտեմբերի 8-ին Ղրղըզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը։
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցում էր որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի Նախագահ։
Այցի և կայացած նիստի մանրամասները՝ առաջիկայում։
ՀՀ ոստիկանություն