Ավստրալացի Նիկ Կիրյոսը թենիսի ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո Կարեն Խաչանովի հետ մենախաղում ոչ մարզական պահվածք դրսեւորելու համար տուգանվել է $ 14 հազար:
Հանդիպման ընթացքում նա պլաստիկե շշով հարվածել է կորտին, իսկ պարտվելուց հետո կոտրել երկու ռակետ: Սա մրցաշարի ընթացքում սկանդալային Կիրյոսի հինգերորդ դրամական տուգանքն էր, որի ընդհանուր գումարը կազմել է $ 32,5 հազար: Սակայն Կիրյոսը մենախաղերում քառորդ եզրափակչի մասնակից դառնալու համար կստանա $ 445 հազար դրամական պարգեւ:
Համեմատության համար տեղեկացնենք, որ կիսաեզրափակիչ անցած Կարեն Խաչանովն արդեն ապահովել է $ 705 հազար պարգեւավճար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ