«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ ես հանդիպում եմ ունեցել Արցախի պետական համալսարանում։
Արցախի մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը շատ կարևոր թեմաներ քննարկեցինք՝ սկսած Արցախում ու Արցախի շուրջ տիրող իրավիճակից մինչև կրթության կարևորությանը վերաբերող հարցեր:
Բոլորս համակարծիք էինք, որ կրթությունն ու գիտելիքն են լինելու մեր զարգացման հիմքը, հետևաբար կրթություն տալու ու ստանալու գործին պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ. 21-րդ դարը գիտելիքի դար է, ու միայն մրցունակ կրթությամբ կարող ենք հաջողության հասնել, ուժեղանալ ու զարգանալ:
Կարդացեք նաև