Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ շատ լավ է, որ Փաշինյանն անձամբ լսեց: Ազգերի ինքնորոշման մասին այն, ինչ ասել է Պուտինը Վլադիվոստոկի ֆորումում, շատ կարևոր է Արցախի համար. Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 08,2022 15:29

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգերի ինքնորոշման մասին այն, ինչ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկի ֆորումում, շատ կարևոր է Արցախի համար: Միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման իրավունքն առանցքային նորմ է, որի շուրջ էլ պետք է կառուցվի Արցախի հարցով ողջ հայկական դիվանագիտությունը:

Ակնհայտ է, որ Արցախի ինքնորոշումը 1991թ․ իրականացվել է միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների պահպանմամբ։ Եվ այստեղ որևէ հակասություն չկա տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Այդ մասին փաստել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Կոսովոյի գործով 2010թ. խորհրդատվական եզրակացության մեջ։

Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է, քանի որ այլընտրանքը էթնիկ զտումն է, և ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներով այդ մասին բացահայտ սպառնալիքներ են հնչում: Էլ չասենք՝ ինչեր են գրում ոչ պաշտոնական լրատվամիջոցներն ու ինչ սպառնալիքներ են ուղղվում ինձ:

Ցավոք, Հայաստանի իշխանությունները շարունակում են դիվանագիտական գործընթացում մոռացության մատնել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի գերակայությունը, և շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսեց դրա կարևորության մասին։

Արցախում բնակվող ժողովրդի՝ սեփական որոշմամբ իրենց կյանքը շարունակելու անքակտելի իրավունքը երբեք չի կարող վիճարկվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930