Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը հրապարակել է սեպտեմբերի 10-ից 18-ը Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնություն մեկնող մարզիկների անունները:
Մեդալների համար կգոտեմարտեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ՝ Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թևանյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը եւ 79 կգ՝ Արման Ավագյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թիմում ընդգրկել են վեց մարզիկների, քանի որ մյուս քաշային կարգերում առայժմ աշխարհի առաջնության մակարդակին համապատասխանող ըմբիշներ չկան:
Հավաքականը մրցավայր մեկնելու է սեպտեմբերի 13-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ