Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում էր, որ բժիշկը անգամ ջերմություն ու ճնշում չափելու համար պետք է հիվանդից գրավոր համաձայնություն ստանար

Սեպտեմբեր 08,2022 15:06

Այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Էմմա Պալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը:

Էմմա Պալյան

Ինչպես ներկայացրեց Պալյանը, գործող օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով բժշկական միջամտության համար պարտադիր պայման է մարդու գրավոր համաձայնությունը, բայց երկրորդ մասով սահմանվում է, որ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը. «Հասկանալի չէ, թե որ դեպքերի համար է անհրաժեշտ գրավոր համաձայնություն: Նախագծով առաջարկում ենք տարընթերցումները բացառելու համար հստակ սահմանել, որ մարդու գրավոր համաձայնությունը անհրաժեշտ կլինի միայն լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար»:

Նարեկ Զեյնալյան

Նարեկ Զեյնալյանն էլ հավելեց, որ բժշկական միջամտություն ասածի տակ մենք հասկանում ենք բոլոր այն դեպքերը, երբ բժիշկը հարաբերվում է պացիենտի հետ, ընդհուպ մինչեւ ջերմաչափում, ճնշման չափում, ուստի օրենքի ձեւակերպումը ենթադրում էր, որ անգամ ջերմություն չափելու համար բժիշկը պետք է գրավոր համաձայնություն ստանար, ինչը տրամաբանական չէր:

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ասաց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել, քանի որ նախագծով ավելի հասկանալի է դառնում հոդվածը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930