«Ալիք մեդիա». Վրաստան-Հայաստան սահմանի «Սադախլո» մաքսային անցակետում Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության ծառայողների անցկացրած օպերատիվ-որոնողական միջոցառման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացիներ՝ 1998 թվականին ծնված Ա.Խ.-ն և 1996 թվականին ծնված Դ.Մ.-ն, ձերբակալվել են։
Նրանք մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու, նաև թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման ու Վրաստանի տարածք ապօրինի ներմուծման համար։ Մեղադրյալների համար նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Տաթև ԽՈՑԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: