Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված դասընթացներ են անցկացվում Արագածոտնում

Սեպտեմբեր 08,2022 15:00

«Կանանց hզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն, Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ համագործակցությամբ, մարզի տարբեր համայնքներում անցկացնում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված դասընթացներ։ Դրանք վարում է գենդերային հիմքով բռնության փորձագետ և Կոտայքի մարզի ընտանեկան բռնությունից տուժած անձանց աջակցման կենտրոնի ղեկավար Նարե Հայրապետյանը։

Դասընթացների մեկնարկը տրվեց երեկ՝ Արագածոտնի մարզպետարանում, մարզպետարանի կին աշխատակիցների և Աշտարակի տարբեր կազմակերպություններ ներկայացնող կանանց մասնակցությամբ։

Մասնակիցներին ողջունեց ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանը՝ կարևորելով նմանօրինակ դասընթացները, ընտանեկան բռնություն երևույթի մասին կանանց պատկերացումների համալրումն ու իրազեկության բարձրացումը։

Քննարկումը բավականին ինտերակտիվ էր, հագեցած էր փորձագիտական վերլուծությամբ, ընտանեկան բռնության տարբեր դեպքերի ու դրանց կանխարգելմանն ուղղված քայլերի դիտարկմամբ, հարցուպատասխանով։

Դասընթացներն անցկացվում են CARD գյուղատնտեսական հիմնադրամի աջակցությամբ՝ «Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» (WoLeRe) ծրագրի շրջանակներում։

Այս օրերին Արագածոտնում կանցկացվի 15 դասընթաց, որում ընդհանուր առմամբ կներգրավվեն տարբեր բնակավայրերի հարյուրից ավելի կանայք։

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930