Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր». ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող նոր պահանջներ կսահմանվեն 

Սեպտեմբեր 08,2022 14:49

Գործադիրը սահմանել է ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները: Այն նախատեսված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նկարագրվել է, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենան մեքենաների առուվաճառքի գործընթացները: «Վերցրել ենք տարբեր երկրների փորձը, փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր: Դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, չափից, որը սահմանվել է 5 հեկտար: Սահմանվել է, որ այնտեղ պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում հնարավոր լինի ոչ միայն մեքենա գնել, վաճառել, այլ նաև՝ մաքսազերծել այն, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշներ ստանալ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ սահմանվել են մի շարք այլ չափորոշիչներ ևս, օրինակ՝ պետք է սահմանվեն շուկա այցելող քաղաքացիների համար հատուկ ավտոկայանատեղիներ:

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետը նշել է, որ այն կնպաստի նաև ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացնելուն:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930