Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի հայ արհեստագործներին՝ վաճառելու իրենց արտադրանքը արտասահմանում

Սեպտեմբեր 08,2022 13:52

ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի հայ արհեստագործներին՝ վաճառելու իրենց արտադրանքը արտասահմանում՝ Արհեստագործների հզորացման կենտրոն ծրագրի միջոցով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս նոր ծրագիրը մեկնարկել է մասնավոր հատվածի հետ գործակցությամբ՝ NOVICA կազմակերպության հետ:

Արհեստագործների հզորացման կենտրոնի նպատակն է՝ կազմակերպել հայ վարպետների ստեղծագործությունների վաճառքը արտասահմանում,  խթանել տեղական համայնքների տնտեսական զարգացումը, աջակցել հայ ավանդական մշակույթի և արվեստի ճանաչմանն աշխարհում։ Չորս տարի տևողությամբ ծրագրի բյուջեն կազմում է 2,866,578 ԱՄՆ դոլար։

Բազմաթիվ հայ տաղանդավոր արհեստագործներ դժվարանում են վաճառել իրենց արտադրանքը։ Հիմնական խնդիրները հետևյալն են՝ շուկայի սահմանափակ հասանելիություն, միջազգային շուկայի տենդենցներին համապատասխան արտադրանք մշակելու ուղղորդման կարիք, նյութատեխնիկական խոշոր ծախսեր և արտահանման ենթակառուցվածքների բացակայություն:

Այս ծրագիրը միտված է լուծելու վերոնշյալ խնդիրները՝ առաջիկա չորս տարում։ Ծրագիրը կներգրավի մոտ 1,000 արհեստագործի՝ ներառված ավելի քան 200 խմբերում։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը դրական ազդեցություն կունենա հազարավոր վարպետների գործունեության վրա։ Մինչ ծրագրի ավարտը սպասվում է ստեղծել ավելի քան 1,35 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր եկամուտ, իսկ ծրագրի ավարտից հետո՝ տարեկան ավելի քան 500,000 ԱՄՆ դոլար։

Ծրագրի արդյունքում կմեծանա արհեստագործական արտադրանքի արտահանման շուկան։  Այն կստեղծի կայուն, կանխատեսելի շուկայական պահանջարկ, որը կախված չի լինի զբոսաշրջիկների հոսքից։ Արդյունքում կավելանան մշտական ​​աշխատանքի հնարավորությունները, եկամուտները  և կբարելավվի Հայաստանի գյուղական շրջաններում բնակվող արհեստագործների կենսամակարդակը։

Արհեստագործների  թիվը մեծացնելու, նրանց կարողությունները զարգացնելու և արտադրանքի որակը բարելավելու համար՝ NOVICA-ն կկազմակերպի վարպետության դասընթացներ։

Ապրանքները կվաճառվեն NOVICA.com, UNICEF Market, the Smithsonian Folklife Festival Marketplace, the Kiva Store, և NOVICA-ի գործընկեր այլ առցանց հարթակներում։

ԱՄՆ ՄԶԳ-ի մասին ԱՄՆ ՄԶԳ-ն առաջատար միջազգային զարգացման գործակալություն է։ Այն նպաստում է զարգացման ծրագրերի իրագործմանն ամբողջ աշխարհում։

NOVICA-ի մասին. NOVICA.com-ը հիմնադրվել է 1999-ին՝  արհեստագործներին աջակցելու և արվեստի վտանգված ձևերը պահպանելու նպատակով։ Այն դարձել է արվեստի գործերի միջազգային առցանց առաջատար հարթակ։

ԱՄՆ ՄԶԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930