Ֆրանսահայ կինոռեժիսորներ Ռոբերտ Կետիկյանը, Վազգեն Թորանյանը և դերասան Սիմոն Աբգարյանը կոչով դիմել են հայ համայնքին և իրենց ընկերներին՝ ֆինանսապես օգնել Հայաստանին և Արցախին աջակցելով «Arménien de France» հայկական հիմնադրամին։
Նպատակն է վճարել ամսական նվազագույնը 10 եվրո կամ 10 դոլար նվիրատվություն՝ որպես կամավոր հարկ՝ այս անհանգիստ ժամանակներում նպաստելու Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը:
Նախաձեռնության հեղինակները նաև կոչ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին շտապ միանալ այս աննախադեպ գործողությանը՝ «սրբազան հարկի» հավաքագրման գործում։
Ըստ նվազագույն կանխատեսման, եթե 3 միլիոն մարդ ամսական վճարի 10 եվրո կամ 10 դոլար, կստացվի տարեկան 360 միլիոն՝ Հայաստանին և Արցախին օգնելու համար։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ