Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն կենսաթոշակի չափը փոփոխվեց․ գործադիրը հաստատեց նախագիծը

Սեպտեմբեր 08,2022 11:53

Կենսաթոշակները 3000 դրամով բարձրացնելու կառավարության որոշման մեջ փոփոխություն է կատարվել։ Պարզվում է, ինչպես նախորդ նիստում ասել էր վարչապետը, այս բարձրացումը չի տարածվել որոշ խումբ կենսաթոշակառուների վրա։ 6400 թոշակառուի թոշակը գործող բանաձեւով, ըստ նախորդ որոշման, բարձրացել էր 2 500 դրամով, իսկ 5300-ինը՝ 1900 դրամով:

Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունեց որոշում բարձրացնել նվազագույն կենսաթոշակը՝ հասցնելով 31600 դրամի։

«Սրանով կերաշխավորվի, որ բոլոր կենսաթոշակառուները խոստացած 3000 դրամը կստանան սեպտեմբերի 1-ից։ Արդյունքում 11 600 թոշակառուի, 5186 զինթոշակառուի, 75 000 նպաստառուների՝ ծերության նպաստ ստացողների համար սեպտեմբերի 1-ից կավելանան նպաստներն ու թոշակները։ Ընդհանուր առմամբ 97,000 շահառուի համար կավելանան կենսաթոշակներն ու նպաստները, որը կստանան հոկտեմբերի թոշակների հետ»,-նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ըստ այդմ, որոշման նախագծով առաջարկվում է՝ կենսաթոշակների եւ նպաստների չափերի նույն չափով (3000 դրամ) ավելացում ապահովել․ «Նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանելով 31600 դրամ, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափ սահմանել 46000 դրամ (45000 դրամի փոխարեն), 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափ՝ 36000 դրամ (35000 դրամի փոխարեն), 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը սահմանել 33000 դրամ (32000 դրամի փոխարեն)»:

Նշենք, որ այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցում է «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930