Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր» Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը ոչ միայն արմատախիլ չարվեց, այլեւ շարունակվում է առավել ամբարտավան դրսեւորումներով․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 08,2022 10:06

Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով 2018 թվականի ապրիլի 8-ի ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»:

Այդուհանդերձ, «նոր» Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը ոչ միայն արմատախիլ չարվեց, այլեւ շարունակվում է առավել ամբարտավան դրսեւորումներով: Խոսենք փաստերով. վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է: Լենա Նազարյան եւ Նարեկ Բաբայան. նրանք ամուսիններով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ են: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում:

Խնամի-ծանոթ-բարեկամ մերժող հեղափոխական իշխանության օրոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանն է:

Բացի այդ, բաջանաղներին մերժած Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների ղեկավարներ նշանակեց իր դասընկերներին եւ հայրենակիցներին. ՀՀ ոստիկանության ծառայության պետը իջեւանցի Վահե Ղազարյանն է, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն է, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարը Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, եւ այսպես շարունակ: Ցանկը, իհարկե, ավելի երկար է, որին առաջիկայում կանդրադառնանք:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930