Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 15-ի գրավոր ընթացակարգով կայացրած վճիռը մինչեւ հիմա ինձ չեն ուղարկել

Սեպտեմբեր 08,2022 13:00

«Դատալեքսով» նայեցի, ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը դեռ չի նշանակել նիստ: Հայցադիմումը տղայիս
անունով է՝ Մկրտիչ Չարչօղլյան:

Գյումրիի քաղաքացիական դատարանը, Երեւանի վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեցին Գյումրիի քաղաքապետի որոշումներն անվավեր համարելու մասին մեր հայցապահանջը, քանի որ դա սկզբից պետք է աներ ՀՀ վարչական դատարանը, այսինքն, վկայականները անվավեր պիտի արվեր, հետո նոր դիմեինք քաղաքացիական դատարան։ Դատավոր Գոռ Հարությունյանը եւ հանրային պաշտպաններ Սեդա Դավթյանը, Արմենուհի Ղանդիլյանը կազմակերպեցին պատասխանող կողմերի հետ, հանձին Գյումրիի Գորկու 42 փ. թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի տնօրենի, նրա ամուսնու հետ սխալ դատարան ներկայացրեցին, որպեսզի մենք պարտվենք եւ բաց թողնված ժամկետի պատճառով ոչ ես, ոչ էլ տղաս չկարողանան դիմել վարչական դատարան։ Մարտի 15-ի գրավոր ընթացակարգով տեղի ունեցած վճիռը, որով մերժվել է մեր պահանջը, մինչեւ հիմա ինձ չեն ուղարկել։ Ստիպված վճարովի փաստաբան վերցրեցի, ով զարմացավ, որ դատավորը այդ գործը չի վերադարձրել, դիմում գրեց ՀՀ վարչական դատարան, մուտքագրեցինք օգոստոսի 17-ին, չգիտենք՝ ժամկետի բացթողնման միջնորդությունը հարգելի կհամարի, թե ոչ։

Հայցադիմումի պահանջը նույնն է՝ անվավեր համարել բոլոր երեք վկայականները։ Դա էլ քիչ է՝ իմ աճուրդով գնած տարածքի վրա տղաս տնակ է դրել, բարեկարգում է բակը, մինչեւ շինթույլտվություն տան տուն կառուցելու համար, որի նախագիծը ՀՀ մշակույթի նախարարությունը հաստատել է, բայց մեր քաղաքապետարանը շինթույլտվություն չի տալիս, որովհետեւ պոլիկլինիկայի տնօրենի ամուսինը չի թողնում։ Իմ բակում տնակ դնելու համար քաղաքապետարանը ինձ 1500 000 դրամ տուգանել է, ասում է՝ տարածքը քոնը չի։ Հաշվի չի առնում ոչ տան վկայականը, ոչ էլ գծագիրը, որով երեւում է, որ պոլիկլինիկայի պատից կպած տարածքը իմ սեփականն է։ Ստիպում են տնակս հանեմ, թե չէ՝ մի հատ էլ 2 500 000 դրամ կտուգանեն, եթե ես օբյեկտ սարքեմ։ Ի՞նչ անել:

Գյումրիի քաղաքապետարանում վարույթից հետո ճնշումս բարձրացել էր եւ կտրուկ ընկել, գիտակցությունս կորել էր, տղաս շտապօգնություն էր կանչել, դեղերով, սրսկումներով ինձ ուշքի էին բերել, ինձ էլ ճանաչել են, որովհետեւ օրական մի քանի անգամ կանչում ենք, որ վատանում եմ, մեր տան տեղն էլ են ասել։ Հարցրել են, թե հո չե՞ք ջղայնացրել, որ վատացել է։

Ռուբինա ՉԱՐՉՕՂԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930