Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ համամասնական ընտրական կարգով ընտրություններ կլինեն նաեւ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում: Այստեղ ընտրություններին կմասնակցի 3 քաղաքական ուժ: «Հանուն ժողովրդի» դաշինքի ընտրական ցուցակում գրանցված է 23 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Հայկ Արթուրի Հարությունյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Խաչիկ Ռոբերտի Վարդանյանը: Ցուցակում ներկայացված է 44 թեկնածու, որոնցից Արման Կորյունի Շահինյանը եւ Արգիշտի Վահրամի Գալոյանը մերժում են ստացել:
Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների թիվը 29-ն է: Ցուցակը գլխավորում է Վրույր Գարեգինի Այվազյանը:
Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է 81 թեկնածու, իսկ ցուցակը գլխավորում է Արեն Միքայելի Մկրտչյանը:
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցությունն այս համայնքում ունի 40 թեկնածու: Ցուցակի առաջին համարը Արկադի Սամվելի Թամազյանն է:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւս մասնակցում է ընտրություններին: Առաջադրված թեկնածուների թիվը 22-ն է: Ցուցակում առաջին համարը Նորայր Սուրամի Գեւորգյանն է:
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն Ալավերդիում առաջադրել է 16 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Սուրեն Աշոտի Թամազյանը:
Լոռի Բերդ համայնքում նույնպես անցկացվելու են ընտրություններ: Այստեղ կպայքարեն 3 քաղաքական ուժեր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը կազմված է 25 հոգուց: Այն գլխավորում է Արայիկ Մենժիկի Ներսիսյանը:
«Ապրելու երկիր» կուսակցությունն այստեղ ունի 23 առաջադրված թեկնածու: Իսկ ցուցակը գլխավորում է Կարլեն Ջիվանի Վերմիշյանը:
Իսկ «Հանրապետություն» կուսակցության ցուցակում առաջին համարը Արթուր Հրաչիկի Չատինյանն է: Առաջադրված թեկնածուների թիվը 14:
Ընտրություններ են անցկացվելու նաեւ մարզի Տաշիր համայնքում: Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է 55 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Արման Աբրահամի Վարդանյանը:
Իսկ «Միասնական համայնք» դաշինքի առաջին համարը Էդգար Էդիկի Արշակյանն է: Ցուցակում ընդգրկված է 63 թեկնածու: Նրանցից Հասմիկ Գեւորգի Խռոյանը ներկայացրել է ինքնաբացարկ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ