Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Հայաստանում կոռուպցիան հեռացել է ժողովրդի աչքից, սակայն բարձրացել է բարձր մակարդակ՝ դառնալով համակարգային»

Սեպտեմբեր 07,2022 19:20

ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, որի գլխավոր կարգախոսներից մեկը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարն էր: «Մեր աչքի առաջ մի փայլուն օրինակ կա. Վրաստանի օրինակը: Սահակաշվիլին, որ իրականացրեց գունավոր հեղափոխություն, նրա իշխանության գալու սկզբի հետ համեմատած, վերջում եղած կոռուպցիայի մակարդակը ավելի բարձր է եղել: Դա գունավոր հեղափոխությունների օրինաչափությունն է: Կա մեծ գրականություն այն մասին, թե ինչ է տեղի ունենում գունավոր հեղափոխություններ անցած երկրներում: Վրաստանում, հիմա նաեւ Հայաստանում ժողովուրդը մտածում է, թե այստեղ կոռուպցիան պակասել է: Դա էլիտար կոռուպցիան է:

Այսինքն, ցածր մակարդակներում, որտեղ ապրում է ժողովուրդը, կոռուպցիան նվազում է: Սակայն այն բարձրանում է բարձր մակարդակ: Եվ այնտեղ արդեն համակարգված կոռուպցիա է: Չտիրապետելով այդ օրինաչափությանը, անհնար է փորձել հասկանալ, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում: Հայաստանում տեղի է ունենում այն ամենը, ինչ գունավոր հեղափոխությունների արդյունքում եղել է Ուկրաինայում, Վրաստանում: Կոռուպցիան հեռացել է ժողովրդի աչքից, բայց ավելի խորացել է, դարձել է համակարգային: Նրանք կորցրել են տարածքներ, կորցրել են իրենց պետականության հիմնասյուները: Հիշեք՝ ինչ արեց այս մարդը, երբ եկավ: Առաջին հերթին քանդեց մեր բոլոր հիմնասյուները՝ եկեղեցին, բանակը, դպրոցը, ընտանիքը: Նույն ճանապարհով անցել են նշածս երկու երկրներին՝ Վրաստանը եւ Ուկրաինան: Այնպես որ, այստեղ նորություն պետք չէ փնտրել:

Մի բան էլ պիտի ցավով ասեմ. հիվանդության այն բացիլը, որ գունավոր հեղափոխությունները ներարկում են ժողովուրդների մեջ, շատ կայուն է: Ես չգիտեմ, թե կորոնա վիրուսը ինչքան է տեւում, այս բացիլը տեւում է մի քանի տարի: Բայց մենք ոնց-որ ավելի արագ ենք կարողանում ապաքինվել»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930