Սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էին գտնվում «Գեյթվեյ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներն ու կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-վերականգնողաբան Անահիտ Իսախանյանը և կինեզոթերապևտ Ասպետ Քելխաչերյանը։
Այցի նպատակն էր մարզում մեկնարկել Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական ծրագիրը։ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում համապատասխան զննում անցան 11 քաղաքացի, ևս 14-ը կանցնեն մյուս այցի շրջանակներում։
Ծրագրում ներառված բոլոր զինվորները կստանան ոչ միայն ֆիզիոթերապևտիկ բուժում, այլև կանցնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կստանան համապատասխան բուժում և դեղորայք։
Ծրագիրը Վայոց ձորի մարզում կրելու է շարունակական բնույթ։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ այս պահին բժշկական աջակցություն են ստացել պատերազմի ավելի քան 50 մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից։
Վայոց ձորի մարզպետարան