Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, սա լրջության վրա չի՞ ազդում». Հովիկ Աղազարյանի ուշագրավ արձագանքը, երբ տեղակալի փոխարեն ԱԺ եկավ Վահան Քերոբյանը

Սեպտեմբեր 07,2022 17:38

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը պետք է զեկուցեր «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Սակայն տեղակալի փոխարեն սկսեց զեկուցել նախարարը՝ Վահան Քերոբյանը: ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը բողոքեց՝ ցույց տալով իրենց տրամադրված տեղեկանքը. «Այստեղ, որ նշված է Ռաֆայել Ղազարյան եւ այլն, սա ի՞նչ է նշանակում»: Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը բացատրեց, որ այսօր բոլոր հարցերը փոխնախարարների փոխարեն կներկայացնի նախարարը ու հորդորեց, որ Քերոբյանը պարզաբանի՝ ինչու է ինքը եկել: Աղազարյանը վրդովվեց. «Քերոբյանը չի կարող պարզաբանել, կներեք, սա լրջության վրա չի՞ ազդում»: Թունյանը պատասխանեց, որ հակառակը, Քերոբյանի գալը լրջացնում է. «Այ, որ պարոն Քերոբյանի անունը նշված լիներ ու իր փոխարեն փոխնախարարները գային, այդ ժամանակ մի քիչ բան կանեինք»:

Քերոբյանը պատասխանեց, որ այսօր զեկուցողներ էին բոլոր տեղակալները ու եթե գային, նախարարության աշխատանքը կպարալիզացվեր: Աղազարյանը փորձեց մեղմել իր խոսքը՝ ասելով, որ իրեն շատ ավելի հաճելի է Քերոբյանի հետ շփվել, բայց եթե զեկուցող են նշել տեղակալի, նա էլ պետք է զեկուցեր: Թունյանը թեման փակեց՝ ասելով, որ օրենք համենայնդեպս չեն խախտում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930