Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի սրճարաններից մեկում հատուկ ծառայությունները գաղտնի ձայնագրել ու տարածել են ռուս ընդդիմադիրների խոսակցությունը

Սեպտեմբեր 07,2022 17:30

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվել է Հայաստանում գտնվող ռուս (ենթադրաբար) ընդդիմադիր գործիչների գաղտնի ձայնագրություն:

Օգոստոսի 23-ին տելեգրամ ալիքով տարածվել էր « О сети российских оппозиционеров в Армении — часть 2» գրառմամբ Օլեգ Ռուսակովի եւ Պավել Ցվետկովի զրույցը Երեւանի սրճարաններից մեկում:

Նրանց հետ հաստատված կապի արդյունքում պարզվել է, որ վերջիններս տեղյակ չեն եղել ձայնագրառման և այն «Ռիբար» անվամբ տելեգրամյան ալիքում տեղադրելու մասին՝ միաժամանակ հաստատելով այն հանգամանքը, որ նշված տեսանյութը իրենք չեն հրապարակել, դա կատարվել է անհայտ անձի կողմից առանց իրենց իմացության և համաձայնության:

 

Դանիել Իոաննիսյան

«Ես ծանոթ չեմ այդ մարդկանց, չգիտեմ՝ ովքեր են, բայց ինձ շատ մտահոգել է, որ երեւանյան սրճարաններից մեկում ենթադրաբար հատուկ ծառայությունների կողմից ինչ-որ մարդկանց գաղտնալսում են: Այս դեպքով, քանի որ ակնհայտ է հանցադեպը՝ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: Հրապարակման մեջ է ասվում, թե Երեւանի որ սրճարանում է տեղի ունենում: Հրապարակվածը ինչ-որ խոսակցություն էր, որը կիսատ-պռատ լսվում էր, ինչքանով որ լսվում էր՝ ռուսաստանյան ընդդիմադիրների խոսակցություն էր: Ինձ բնավ չի հետաքրքրում բովանդակությունը, ինձ հետաքրքրում է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները Հայաստանում ինչպես են կարողանում այդպես ազատ գործել»:

Ըստ ոստիկանության՝ նկատի ունենալով, որ տեսանյութը տարածած անձի արարքին կարող է ողջամտորեն տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ և 177-րդ հոդվածներով, անհրաժեշտ է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930