ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախում օրեր առաջ տեղահանված ևս 95 ընտանիքներ ստացան սեփական տներ իրենց հողամասերով։ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի մոտ նոր գյուղ է հիմնվում, որը շուտով կունենա անուն։ Այս բնակավայրում են ապրելու չորս գյուղերից տեղահանված ընտանիքներ։
Համահայկական հիմնադրամի միջոցներով է կառուցվում և կահավորվում բնակատեղին։
Շուտով այս տարածքում ևս 50-60 տուն կավելանա:
Կարդացեք նաև
Գյուղապետերի հետ ունեմ պայմանավորվածություն, ըստ որի կպարզեն ընտանիքների կարողությունները, որպեսզի աջակցենք փոքրիկ ընտանեկան բիզնեսների ստեղծման հարցում։
Օրհնությամբ ու սիրով բնակարանամուտ մեր հայրենակիցներին։