Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Շարքային քաղաքացիները պետք է հասկանան, որ կուժն ու կուլան առաջին հերթին իրենց գլխին է կոտրվում»

Սեպտեմբեր 07,2022 16:23

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով շրջանառության մեջ դրված գույքի բռնագանձման օրենքի նախագծի վտանգներին, որը ոմանց կարծիքով մարդու ազատության, սեփականության իրավունքի գլխին ճոճվող մի մահակ է, որի կիրառումով կարող են նաեւ ազատ խոսքի, այլախոհության իրավունքը սահմանափակել՝ ասաց. «Եկեք սա դիտարկենք շարքային քաղաքացու աչքերով, որը չունի այդ կապիտալը եւ կարծում է, որ ինքը չի ընկնի այդ հարվածի տակ: Իրենց տեսակետից դա շատ էլ լավ է, այս գործընթացը իրենց դուր կգա: Ու իշխանությունը դա շատ լավ գիտի:

Այս իշխանությունը թալանը պատմություն դարձրեց եւ այդ հիմքով եկավ: Շատ մարդիկ հավատացին, որ թալանը վերցվելու եւ վերադարձվելու է իրենց: Բայց ոչ մի թալանի վերադարձ ժողովրդին չենք տեսել: Հիմա այս մարդիկ թող բացեն իրենց սառնարանը, դրամապանակը ու տեսնեն, թե ինչ է փոխվել եւ դեպի որ կողմ: Այդ մարդիկ թող նստեն ու հիշեն, թե ինչ վիճակում էին մինչեւ Նիկոլը եւ ինչ վիճակում են հիմա: Թող ասեն, ինչ-որ բարելավում եղե՞լ է: Խոսքս իշխանության մաս կազմողների մասին չէ:

Մի օրինակ բերեմ: Հիշո՞ւմ եք, 2018 թվականի օգոստոսը, երբ կարմիր գծերի պահով Փաշինյանն ասում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ: Ես նայել եմ վիճակագրական տվյալները: 2017 թվականին տուգանքի ընդհանուր չափը եղել է վեց միլիարդ դրամ, 2018-ին նույնն է, իսկ արդեն 2019-ին գումարը դարձել է 9,5 միլիարդ:

Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները իրականում գիտակցում են, որ մենք լուրջ փորձանքի մեջ ենք: Նրանք, ովքեր մտածում են, թե այս ամենը Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ չի անում, թող մնան իրենց տեսակետին: Ես այն քաղաքացիների դասից եմ, որոնք մտածում են, որ այս ամենը դիտավորյալ է անում եւ կազմակերպված է: Շարքային քաղաքացիները պետք է հասկանան, որ կուժն ու կուլան առաջին հերթին իրենց գլխին է կոտրվում: Շարքային քաղաքացիները պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբին Հուդի նման իրենց ծոցից չի ծնվել ու փողը հարուստներից չի վերցնելու ու բաժանի իրենց»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930