Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն Ավետիք Չալաբյանին թույլատրեց մեկնել Արցախ

Սեպտեմբեր 07,2022 16:11

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում այսօր պաշտպանական կողմը միջնորդեց Ավետիք Չալաբյանին թույլատրել սեպտեմբերի վերջին երկու օրով բացակայել ՀՀ-ից ու մեկնել Արցախ։

Հիշեցնենք, որ Չալաբյանն օրերս է ազատվել կալանքից՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանն արձագանքեց, որ ՀՀ-ն լքելու համար պատճառաբանություն պետք է լինի։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դիմեց Չալաբյանին․ «Գործում է խափանման միջոց, ամեն դեպքում, պետք է պատճառաբանեք»։

Չալաբյանի պաշտպաններից Վաչե Սիմոնյանը նկատեց՝ կիրառված է գրավ, որի պարագայում տեղաշարժի սահմանափակում չկա․ «Եթե չկա սահմանափակում, չպետք է պարզաբանել։ Մենք վարույթն իրականացնող մարմնին պետք է տեղեկացնենք բացակայության մասին»։ Դատավորն արձագանքեց, որ պնդումը փաստաթղթով հիմնավորված չէ, ինչից հետո պաշտպանական կողմը նրան փոխանցեց վերաքննիչ քրեական դատարանի՝ Չալաբյանին կալանքից ազատ արձակելու եւ գրավ կիրառելու վերաբերյալ որոշումը։

Փաստաթուղթը կարդալուց հետո Մնացական Մարտիրոսյանն Ավետիք Չալաբյանին թույլատրեց մեկնել Արցախ՝ գտնելով, որ որեւէ խոչընդոտ առկա չէ։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ Ագրարային համալսարանի 2000 ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930