Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատ չի ներշնչում վարկածը, թե համածառայակիցն է սպանել քնած զինծառայողներին․ Հայարփի Սարգսյան. «Ա1+»

Սեպտեմբեր 07,2022 16:15

«Ա1+». Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Սյունիքի մարզի մարտական դիրքերից մեկում 19.08.2021թ. սպանված երեք զինծառայողների գործով նախնական դատական նիստը։

Գործը մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Մուշեղ Արամյանին։ Սակայն դատարանը բավարարել էր կողմերի միջնորդությունը եւ գործն ընդդատության կարգով ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այն մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Սպանված Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը դժգոհ է նախաքննության ընթացքից։ Նա «Ա1+»-ին ասաց, որ հավատ չի ներշնչում նախաքննության առաջ քաշած այն վարկածը, թե համածառայակիցը մտել եւ սպանել է քնած զինծառայողներին։ Դա հիմնավորվում է նրանով, որ զինծառայողները բացի հրազենային վնասվածքներից, ունեցել են նաև մարմնական այլ վնասվածքներ։ Բացի այդ կրակոցները մի զենքից չեն արձակվել, այլ՝ տարբեր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930