Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրներին, այն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին, համակարգի մասնակից ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանում կատարվող ներդրումների ուղղություններին և բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը նաև ընդգծել են կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը։
📌 Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքներ սկսել համատեղ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների, մասնավորապես՝ սոցիալական բնակարանաշինության ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության հաստատման, փորձի ու գիտելիքի մեկտեղմամբ՝ ծրագրերի մշակման և իրականացման շուրջ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կարդացեք նաև