Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումում պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում ռուս միգրանտներին, որոնք տեղափոխվել են Հայաստան:
«Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ողջունում է այն ամենը, ինչը ռուսական բիզնեսի օգտին է: Եթե հիմա իրավիճակն այնպես է ձևավորվել, որ մարդկանց, իսկ դրանք հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են, առավել նպատակահարմար է աշխատել այնտեղ, ապա ի սեր Աստծո, թող աշխատեն: Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, կարելի է աշխատել Երևանում, իսկ փաստացի ապրել Մոսկվայում»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ