Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 07-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 08-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 07-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 08-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 09-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 07-ին կնվազի 4-6, այնուհետև 09-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքի սեպտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Կարդացեք նաև
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.1°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 8.8°C (1998թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.2°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ