Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից ոստիկանության Աշտարակի բաժին է ստացվել «Քարահունջ հայագիտակ կենտրոն» Հ/Կ «Փրկեք Պարիս Հերունու աստղադիտակը» նախաձեռնության դիմումն այն մասին, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ՓԲԸ-ին պատկանող ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը և հարակից տարածքը, մի քանի տարով վարձակալության է տվել «Արմատ» ՀԿ-ին և, որ տարածքում սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 12-ը կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն ու կազմակերպվելու է քեմֆինգ, որտեղ ներկայումս ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, մասնավորապես կառուցվում են մի քանի բեմեր:
Դիմումի քննարկման ընթացքում սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարլեն Ավագյանը եւ հաղորդում տվել, որ «Արմատ» ՀԿ-ն 2022թ. հունիսից մինչև այս պահը ակտիվ շինարարական աշխատանքներ է կատարում Արագածոտնի մարզի Օրգով համայնքի վարչական տարածքում գտնվող «Ստանդարտացման չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին պատկանող պատմամշակութային հուշարձան համարվող ռադիոօպտիկական դիտակի տարածքում՝ վնասելով և ոչնչացնելով պատմամշակութային հուշարձանի մասեր, մասնավորապես կտրել են «Արև» կայանի բաղադրիչ մաս հանդիսացող մետաղական կոնստրուկցիաներ, շինարարական աշխատանքներ կատարելով ՌՕԴ-ի կառավարման շենքի տանիքում, ինչպես նաև հնարավոր են այլ վնասումներ:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Քարահունջ Հայագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջից