Հասարակության այս անհաղորդ վիճակը պայմանավորված է ոչ թե նրանով, որ մարդիկ գոհ են այս իշխանություններից, այլ ուղղակի այլընտրանք չեն տեսնում: Պարզ է, որ նախկինների վերադարձը չեն ուզում, նոր մարդու փնտրտուքի մեջ են, իսկ նոր մարդ չկա: Եվ հասարակության շարքային անդամը պարտավոր էլ չէ գտնել այդ մարդուն:
Նման առաքելություն ունեն քաղաքական ուժերը, հասարակության ակտիվ հատվածը, այսպես կոչված` էլիտան: Այլընտրանքը, իսկ ավելի պարզ ասած` վարչապետի թեկնածուն, պետք է գտնեն մտածող, ակտիվ, քաղաքականացված մարդիկ եւ ներկայացնեն շարքային ընտրողին:
Այսինքն, պատասխանատուն, մեծ հաշվով, հասարակության կրթված զանգվածն է, որն իր գործը չի անում: Որը չի կարողանում կարեւորն անկարեւորից տարբերել, չի կարողանում գտնել առաջնորդներ եւ ներկայացնել լայն զանգվածներին: Իսկ չի կարողանում, որովհետեւ անհաշտ է ինքն իր ու կողքինների հետ: Գրագետ չէ, հասուն չէ: Չար է ու անհանդուրժող: Եթե լիներ հասուն, գրագետ, հանդուրժող եւ գործուն, ապա անհնարին է, որ մեր հասարակության ներսում չգտնվեր այդ թեկնածուն:
Եվ անհնարին է, որ այդ էլիտան չհասկանար` հարկավոր է շանս տալ բոլորին. Ռուբեն Վարդանյան կլինի, Արման Թաթոյան, թե Ավետիք Չալաբյան կամ մի Պողոս Պողոսյան:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: