Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան. Եթե ​​Փաշինյանին ու իր թիմին թվում է, թե ԼՂ խնդիրը վերանում է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա նրանք խորապես սխալվում են. 1in.am

Սեպտեմբեր 07,2022 10:38

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան  նախաձեռնություն-92» Լեռնային  Ղարաբաղի կոմիտեի համակարգողխաղաղության  և մարդու  իրավունքների  միջազգային  մրցանակների  դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, ՀՀ իշխող ուժի և վարչապետ Փաշինյանի հանդիպումից հետո տարածվեց ինֆորմացիա, որ մինչև տարեվերջ կկնքվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Դուք դա ինչքանո՞վ եք հավանական համարում, ի՞նչ է այն ենթադրելու ըստ Ձեզ։

Ի՞նչ է խաղաղության պայմանագիրը: Այն հակամարտող կողմերի պաշտոնական պարտավորությունն է, որը հաստատում է կոնֆլիկտի դադարեցումը գրավոր համաձայնության հիման վրա։ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ունեն եռակողմ հրադադարի պայմանագիր, որում Ռուսաստանը ներկայացել է որպես հակամարտության երրորդ կողմ և նվաստացուցիչ պայմաններ թելադրել Հայաստանին։ Այս նվաստացման շարունակությունը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն է։ Եթե ​​խաղաղության պայմանագիրը ենթադրում է հակամարտության ավարտ, ապա ստորագրումն ինքնին չի հանում Լեռնային Ղարաբաղի խնդիրը համաշխարհային օրակարգից։ Եթե ​​Փաշինյանին ու իր ողջ ապազգային թիմին թվում է, թե ԼՂ խնդիրը վերանում է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա նրանք Ալիևի, Պուտինի և եվրոպական միջկառավարական կառույցների պաշտոնյաների հետ միասին, խորապես սխալվում են։ Մեր ժողովուրդը երբեք չի հաշտվի Ադրբեջանի կազմում հնազանդ ապրելու հետ։ Եվ մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ իրացնելով  մեր ժողովրդի՝ իր նախընտրած հայրենիքում ապրելու իրավունքը։ Մենք հասնելու ենք նրան, որ  Ադրբեջանը հարգի  մեր ընտրության իրավունքը։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանը, որն ընտրել է Արցախի ժողովրդի շահերին դավաճանելու ճանապարհը, ապա պատմությունն այդ վարքագծին իր գնահատականը կտա։

Իշխող ուժի պատգամավորն ասում է, որ արցախյան հարցը հայադրբեջանական խնդրից տարանջատելով իրավիճակը կհեշտանա։ Կիսո՞ւմ եք այս մոտեցումը։ Կհեշտանա՞, թե՞ առհասարակ կվերանա։

Սա անբարոյական, ապազգային ձևակերպում է, որը գալիս է այն մարդկանցից, ովքեր չկարողացան պաշտպանել իրենց հայրենիքը և զիջեցին այն՝ իրենց իշխանությունը պահպանելու համար։ Այս ձևակերպումը անբարոյական է և  նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Այսօր մեզ համար ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները դադարում են հոգով հարազատ լինել մեր ժողովրդի հետ, և դա ամենամեծ վտանգն է ողջ հայության գոյության համար իր եռամիասնության մեջ։ Լեռնային Ղարաբաղը համայն հայության պետական ​​մտածողության հիմքն է. այդպես եղել է, այդպես է հիմա  և այդպես կլինի, քանի դեռ ողջ հայությունը չի համախմբվել մեկ բռունցքի մեջ՝ ի վիճակի լինելով մարդկությանը ուրախացնել նոր մտածողությամբ՝ հանուն Մարդու գաղափարների հաղթանակի։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930