2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագիրը այժմ գտնվում է իր վերջին՝ 3-րդ փուլում։
Վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը շուրջ 420 մլն ՀՀ դրամ է, որից այս պահին արդեն կատարվել է 276 մլն դրամի աշխատանք:
Միայն 2022թ. ապրիլի 15-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության կողմից իրականացվել են ընդհանուր առմամբ 174 մ3 տանիքի բուսահողի քանդում և հեռացում, 174 մ3 բնահողի մաղում, 258 մ2 կոպտատաշ պատերի քանդում և վերաշարում, 10 200 գծմ ներքին և արտաքին պատերի և շեպերի կարանախցում, 950 գծմ ինվենտարային փայտամածերի տեղադրում և քանդում, 2.42 մ2 ջրհորդանների նոր տաշ ու շար կրաքարից, 17.6 մ2 քարե աստիճանների նոր տաշ ու շար:
Հիշեցնենք, որ աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:
Կարդացեք նաև
Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:
«Լույս» հիմնադրամ