Լույս է տեսել դյուցազնավեպն իր 40 ճյուղերով՝ հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի կազմմամբ ու հրատարակմամբ։ Այս ծավալուն աշխատությունն իր բացառիկ զորությամբ կոչվում է «Արարչագիր» եւ ուղղված է հայի ոգեղենությունն արթնացնելու, ուժ տալու, ապաքինելու, դարձնելու իսկական «Դյուցազուն», «Ջոջ», սերունդներին փոխանցելու հայկականն ու ազգայինը։
Գիրքն իր մեջ ներառում է Սասնա Ծռերի պատմությունները, ինչպես նաեւ Արեգ-Վահագնի, Թորոս-Տորքի, Նորայրի, Ջոջ Մելքոնի, Հալիվորի եւ այլոց ճյուղերը։
«Արարչագիր»-ը գիրք-ուղեցույց է դեպի մաքրամաքուր հայկականը, հայի տիեզերական առաքելությունը, միասնական գաղափարախոսությունը։ Գիրքն առաջին անգամ պետք է կարդալ հաջորդաբար՝ սկզբից մինչեւ վերջ եւ միայն դրանից հետո ցանկացած ճյուղն ըստ անհրաժեշտության: Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ «Արարչագիրը» միայն կարդալու գիրք չէ, այն գիրք է, որով պետք է ապրել:
Մարինե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
06.09.2022