Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնում է.
«Ֆրանսիայի Սենատի մեծամասնության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ քննարկեցինք Արցախին վերաբերող հարցեր։ Պարոն սենատորը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի զեկուցողն էր, 2021թ. նոյեմբերին ևս հանդիպել էինք, ապա դեկտեմբերին այցելել էր Ստեփանակերտ։ 2021 թ. վերջին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնողն է»։