Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալրաղացի Լյովիկի» և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը բողոքարկվել է. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 06,2022 23:07

ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի պաշտպանները պահանջում են բեկանել մեղադրական դատավճիռը և դադարեցնել հետապնդումը՝ մեղքն ապացուցված չլինելու հիմքով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Լևոն Սարգսյանին և Ղազարյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ համապատասխանաբար 9 և 8 տարի ժամկետներով։

Պաշտպանության կողմը համաձայն չէ դատավճռի հետ և բողոքարկել է այն։ Վերաքննիչ բողոքով պաշտպանները պահանջում են բեկանել մեղադրական դատավճիռը։ Լևոն Սարգսյանի պաշտպանը պահանջում է արդարացնել նրան, կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ։

Սուրեն Ղազարյանի պաշտպանը ևս պահանջում է կայացնել արդարացման դատական ակտ՝ մեղավորությունն ապացուցված չլինելու հիմքով դադարեցնելով Ղազարյանի և Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը, կամ՝ գործն ուղարկել նոր քննության։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ բողոքը կքննվի դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, դատարանի կազմում են դատավորներ Վազգեն Ռշտունին և Արշակ Վարդանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930