Ռուսաստանում ակտիվ քննարկվում է երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ երկիր վերադառնալու մասին լուրը: Պուգաչովան Ուկրաինայում պատերազմից հետո ապրում էր Իսրայելում, իսկ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, բացահայտորեն աջակցում է Ուկրաինային:
Այս առիթով ռուս լրագրող, կրեմլյան քարոզչության ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է. «Վերադարձել է Ռուսաստան, որ երեխաներին դպրո՞ց տանի: Ու՞մ է խաբում… Փողե՞րն են վերջացել: Չեմ կարծում: Մենք էլ պիտի ձև տանք, հուզվենք՝ օ՜յ, Պուգաչովան է վերադարձել: Ինչ է, մենք բան չե՞նք հասկանում… Թող բացատրի: Ախր նա եկել է ռուսների գլուխներում կարգուկանոն հաստատելու»,- ասել է Սոլովյովը:
Պուգաչովան էլ ի պատասխան, Instagram-ում գրել է. «Ցավում եմ Վոլոդյայի համար: Ախր այդպես ատելությունից ու գյադայությունից տրաքել կարելի է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ