Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում «Ապրելու երկիրը» դատի է տվել իրենց «ռոբասերժական-դաշնակցական շահերը պահպանող» անվանող ՔՊ-ական թեկնածուին

Սեպտեմբեր 06,2022 20:50

Ինչպես տեղեկացրել ենք սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաեւ Լոռու մարզում:

Դրանք կանցկացվեն մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքներում: Ընտրությունների արդյունքներով տեղի կունենա նաեւ համայնքների միավորում:

Գյուլագարակ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու անդամության թեկնածու Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը «սպասարկում է ռոբասերժական-դաշնակցական կոալիցիայի շահերը»:

Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը գլխավորող Վրույր Այվազազյանն էլ նույն հարթակում հակադարձել էր՝ տեղեկացնելով, որ իրենք դատի ենք տալիս՝ զրպարտության, կեղծ տեղեկություններ տարածելու եւ այդ կերպ ընտրությունների ելքի վրա ազդելու համար:

Aravot.am-ը փորձեց կապ հաստատեց Սերգեյ Ղուկասյանի հետ, փորձելով ավելի մանրամասն տեղեկանալ հայտարարության մասին, մինչդեռ Ղուկասյանն ասաց, որ իր եւ Այվազյանի մինչեւ տեղի է ունեցել զրույց եւ խնդիրը հարթվել է: Այդ իսկ պատճառով ինքը չի պատրաստվում խոսել եւ հրաժարվում է հարցազրույց տալ:

Վրույր Այվազազյանն էլ մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Սերգեյ Ղուկասյան իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, եւ թիմը սպասարկում է ռոբասերժական-դաշնակցական շահերը: Այդպիսին էր հայտարարության բովանդակությունը: Դրան ի պատասխան, ես գրել էի, որ կուսակցությունը եւ հատկապես մեր թիմը, եւ առանձնապես ես ռոբասերժական շահեր երբեւէ չեմ սպասարկել եւ չեմ սպասարկելու: Նույնը եւ իմ հետի մարդիկ: Եվ դրան զուգահեռ փաստ էի ներկայացրել, որ ՔՊ ցուցակը գլխավորող Խաչիկ Վարդանյանը բազմակուսակցականության կողմնակից է, որովհետեւ ինքը եղել է՝ ՕԵԿ, ՀՀԿ, դաշնակ, ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունների անդամ եւ այնտեղ հստակ երեւում է, որ 2017 թվականին ինքը Հանրապետական կուսակցությամբ առաջադրված թեկնածուն է»,- ասաց Վրույր Այվազյանն ու ինքը նույնպես տեղեկացրեց, որ հայտարարությունից հետո զրուցել է Սերգեյ Ղուկասյանի հետ. «Խնդիրը հարթվել է, ինքը չի ճանաչել թիմին, մոտիկից չի իմացել, դրա համար այդ հայտարարությունն արել է: Խոսել ենք, եւ ամեն ինչ հարթվել է: Իսկ համապատասխան մարմիններին արդեն դիմած է, կհասկանանք՝ հետագան ոնց է լինելու»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ թեկնածուների ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930