Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու Յորքում ընթացող US Open-ի քառորդ եզրափակչում է, որտեղ այսօր ուժերը չափելու է ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ: Կիսաեզրափակչի համար պայքարը շարունակում է նաեւ նրա թիմակից Անդրեյ Ռուբլյովը:
Ու թեեւ այս փուլից սկսած արդեն թույլ մրցակիցներ չեն լինում, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ, նախկինում անվանի թենիսիստ Եվգենի Կաֆելինիկովի կարծիքով ավստրալացին բավականին լուրջ մրցակից է եւ այս առումով Խաչանովին ավելի դժվար է լինելու հաղթահարել նրա արգելքը: «Բայց մենք հույս ունենք, որ մեր տղաները ցույց կտան իրենց իսկական ունակությունները եւ նրանցից գոնե մեկը կհասնի եզրափակիչ ու որ ավելի լավ է՝ կհաղթի»,-ասել է Կաֆելնիկովը լրատվամիջոցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ