«Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ հայտնի և ոչ այնքան հայտնի պատճառներով տեղափոխվել են Հայաստան»,- Aravot.am-ին այսպիսի մեկնաբանություն փոխանցեց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախում բնակություն հաստատելու մասին հայտարարությանը:
«Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելը բարոյահոգեբանական դրական ազդակ է արցախցիների համար։ Անորոշության պայմաններում ապրող ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի։ Այն, ինչպես տեսնում եք, հուսադրող է, ոգևորիչ։ Միայն թե շատ չոգևորվեն․ հայրենասիրական մղումներով մի տուրիստ էլ 2000-ականներին էր բերվել Արցախ։ Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,- նաեւ հավելեց Սամվել Բաբայանը՝ ձեռնպահ մնալով այլ հարցերի պատասխանելուց։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ