Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանը հրավիրվել է դատախազություն

Սեպտեմբեր 06,2022 18:15

Երևանի Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն: Նրանց ծանուցում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից:

Azdarar.am-ում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Արմեն Հարությունյանը դատախազություն է հրավիրվել՝ ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով: Ծանուցման մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է սեպտեմբերի 9 -ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-695 հեռախոսահամարին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930