«Նախադպրոցական կրթության մակարդակում նույնպես անցել ենք համընդհանուր ներառման։ Արդեն այս սեպտեմբերից Երեւանն ու եւս երեք մարզեր անցնելու են համընդհանուր ներառման»,-ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հաջորդ տարի մյուս մարզերը եւս կանցնեն գործընթացով, ինչը մեզ հնարավորություն կտա վաղ տարիքից ճիշտ աշխատել երեխաների հետ, կարողանալ իրապես արդյունավետ կրթության հաջորդական մակարդակ փոխադրել»,-տեղեկացրեց նա։
Փոխնախարարի խոսքով․ «Որքան վաղ սկսենք աշխատել, այնքան արդյունքը լավը կլինի։ Օրինակ, մարզ ունենք, որտեղ նախադպրոցական տարիքի 140 երեխաներ կան, որոնց հաշմանդամությունը ճանաչված է, բայց նրանից 17-ն են միայն ընդգրկված նախադպրոցական կրթությունում։ Այս նախագիծը պետք է օգնի, որ երեխաներին ընդգրկենք կրթական գործընթացում։ Սեպտեմբերից սկսած՝ նախադպրոցական հաստատություններում այս երեխաները ստանում են ֆինանսավորում, որպեսզի մանկապարտեզները լինեն բոլոր ծառայություններով հագեցած»։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն ստացավ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանի նախագիծը, որն ուղղված է այդ թվում վերոնշյալ խնդիրների լուծմանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ