2022 թ. Սթիվեն Հոքինգի մեդալի STARMUS-ի դափնեկիրների թվում է պոետ, նատուրալիստ Դայան Աքերմանը: «Իրականում չկա տարբերություն երկու բանի միջեւ․ այն, ինչ կոչում ենք գիտություն եւ այն, ինչ կոչում ենք բնություն»,-ասաց Դայան Աքերմանը»` հրավիրված ասուլիսում:
«Ափսոս, որ երբ ուսանողները մուտք են գործում համալսարան՝ նրանց առաջարկվում է ընտրություն կատարել արվեստի եւ գիտության միջեւ, ինչն այնքան էլ ճիշտ չէ»,-ասաց Դայան Աքերմանը` խոսելով Երկիր մոլորակի ու աշխարհի հանդեպ հոգատարության մասին:
«Կուզենայի իմ սեփական փորձից նշել, որ երբ տարբեր ոլորտների մասնագետներն են միավորվում, գալիս են այնպիսի վերջնարդյունքի, որը երբեք չէին ունենա, եթե աշխատեին առանձին, առանձին` ասենք, գիտությունն իր համար, արվեստն` իր»,-հավելեց նա:
Դայան Աքերմանի խոսքով. «Երբ տիեզերքից ենք հետեւում Երկիր մոլորակին, այլ պատկեր ենք տեսնում: Հստակ տեսնում ենք, որ այնտեղ չկան քաղաքական, աշխարհագրական եւ այլ սահմանափակումներ, ու ամբողջ մարդկությունը գտնվում է մեկ նավի վրա, այստեղ մենք կարծես հայելին ուղղում ենք ինքներս մեր վրա եւ տեսնում ենք մարդկությունն ինչպես որ կա»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ