Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասսին:
«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն ներկայիս բարդ ու մարտահրավերներով լեցուն ժամանակներում՝ կլիմայի փոփոխությունից մինչև աշխարհաքաղաքական փոխհարաբերություններ:
Լավագույն հիշողություններ եմ պահպանում Գլազգոյում անցկացված ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում մեր զրույցից»,- մասնավորապես նշվում է Արմեն Սարգսյանի ուղերձում:
Կարդացեք նաև
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ