Լրահոս
Օրվա լրահոսը

Համարյա բոլոր կիսանդրիները կամ կոտրված են, կամ վերջնականորեն անարգված են. Սամվել Պիպոյան

Սեպտեմբեր 06,2022 15:03

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։ Ես շատ կիսանդրիներ եմ տեսել, սակայն գեղագիտական ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ համարյա չեմ հանդիպել մի տեղում։ Ընդ որում` բոլոր կիսանդրիներն էլ շատ հաջողված են, ինչը եզակի երևույթ է մեր իրականության մեջ։ Դեռ մի երկու-երեք տարի առաջ այդ կիսանդրիները դեռևս միայն մրոտված էին տարբեր անճաշակ գույներով ու նրանց դեռ կարելի էր փրկել։


Վիճակը սարսափելի է հիմա, երբ համարյա բոլոր կիսանդրիները կամ կոտրված են, կամ վերջնականորեն անարգված (ուրիշ բառ չգտա):

Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են պետական ու հանրային ծառայությունների կողմից։ Մի՞թե Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չեն տեսնում: Հո միայն քաղաքի փողոցները բարեկարգե՞լը չի, որին պետք է ուշադրություն դարձնել:

Նման կիսանդրիներ էլ որևէ մեկը չի քանդակի եւ վախենամ, որ չեն էլ կարող։ Ու էդպես մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիները վրա կամ հարակից պատերին գրելն է՝ «Մենք եղել ենք այստեղ»…

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930