Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի նախկին փոխքաղաքապետն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն

Սեպտեմբեր 06,2022 14:28

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից ծանուցում են ստացել ներկայանալ դատախազություն: Ըստ Azdarar.am-ում տեղադրված հայտարարության՝ Վահե Նիկոյանը ծանուցվել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Ծանուցագրում նշված է. «Անհրաժեշտ է ներկայանալ սույն թվականի սեպտեմբերի 07-ին՝ ժամը 17:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում՝ օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին»:

Արմինե Գրիգորյանին ուղարկված ծանուցագրում նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Վահե Համլետի Նիկոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:

Նշենք, որ Վահե Նիկոյանը Երևանի փոխքաղաքապետ էր նշանակվել 2012-ին՝ Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետության տարիներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930