Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Իրանի նորանշանակ դեսպանին

Սեպտեմբեր 06,2022 11:48

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Աի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր՝ Երկուշաբթի, 5 Սեպտեմբեր 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մուճդապի Ամանիին:

Հանդիպման ընթացքին արծարծուեցան Իրանի հայութեան եւ Լիբանանի յառաջիկայ նախագահական ընտրութեան հետ աղերս ունեցող հարցեր: Դեսպանը անդրադարձաւ Իրանի հայութեան գործօն մասնակցութեան՝ երկրին առաւել զարգացման եւ յառաջդիմութեան աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետը իր կարգին, շեշտեց Իրանի հայութեան եզակի դերը սփիւռքահայութեան կեանքէն ներս:

Նախագահական ընտրութեան գծով, թէ՛ Նորին Սրբութիւնը եւ թէ՛ դեսպանը ընդգծեցին բոլորին կողմէ ընդունելի եւ երկիրը ներկայ ընկերա-տնտեսական կացութենէն դուրս բերելու կարողութիւնը ունեցող նախագահի մը ընտրութիւնը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930