Լրահոս
Օրվա լրահոսը

Բառեր, բառեր. հիմա ո՞վ է հիշում, որ պատերազմը սկսվելուց ընդամենը 6 օր առաջ Փաշինյանն իր ելույթում հանրությանն էր ներկայացնում «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարությունը». «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2022 10:45

Մենք մոռացկոտ ազգ ենք` անցնում է մի քանի տարի կամ մի քանի ամիս, եւ այլեւս չենք հիշում, թե ինչ է եղել անցյալում: Հիմա ո՞վ է հիշում, որ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին` պատերազմը սկսվելուց ընդամենը 6 օր առաջ, Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում, Անկախության օրվան նվիրված իր ելույթում հանրությանն էր ներկայացնում «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարությունը»:

Այդ ռազմավարությունն ու ելույթն այսօր բոլորովին այլ մտորումների տեղիք են տալիս: Մինչեւ 2050 թվականը ռազմավարություն ներկայացնելու իմաստը Փաշինյանը բացատրում էր նրանով, որ մենք պետք է թռիչքաձեւ զարգացում ապահովենք, եւ ցավ էր հայտնում, որ 30 տարի առաջ նման ռազմավարություն չի կազմվել, թե 2020-ին ինչպիսին ենք պատկերացնում մենք Հայաստանի Հանրապետությունը: Եվ եզրակացնում էր, որ հենց դա է մեր բազմաթիվ խնդիրների պատճառը:

Այսօրվա աչքով հատկապես ուշագրավ է հայոց պետականության մասին միտքը: «Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, եւ շատ կարեւոր է արձանագրել, որ հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք», -ասել է 2020 թ. սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930