«Ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից»,- այսպիսի խոսքեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր 2018 թվականի օգոստոսի 17-ին, ապա շարունակել
Իրականում անձամբ Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները հրահանգներ տվել են դատական համակարգի ներկայացուցիչներին, եւ դրա մասին փաստերն աղաղակող են: Հենց ինքը՝ Փաշինյանը, 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարեց. «Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»: Բացի այդ, հիշեցնենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեպքը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը ՀՀ ապագա գլխավոր դատախազն է, ապօրինի հանձնարարություններ է տվել եւ քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել։
Ստացվում է՝ դատական համակարգի անկախության մասին խոսքերը փուչ են եղել, եւ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին՝ ասելով, թե դատարաններին ոչինչ չի հրահանգում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։