Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ծնվածների թիվը բավականին պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր նորածինների թիվը, նախորդ տարվա համեմատ, այս տարի պակասել է 694-ով: Այսպես, եթե 2020 թվականի հունվար-հուլիսին ծնվածների թիվը կազմել է 19 հազար 435, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 20 հազար 164, ապա այս տարվա՝ 2022-ի նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 19 հազար 470:
Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 283-ից հասնելով 257-ի:
Մյուս նորությունն այն է, որ Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2577, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 138-ով: Մյուս կողմից՝ պակասել են ամուսնությունները, 2020-ի հունվար-հուլիսին՝ 6436, 2021-ի յոթ ամիսներին՝ 9629, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 9306: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում