Բերդ քաղաքի զբոսայգիները բարեկարգվել և համալրվեն են նոր մարզասարքերով՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի զբոսայգիներում տեղադրվել են նոր մարզասարքեր։ Այդ մասին Aravot.am–ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։
Տարածքի բարեկարգման և շինարարական աշխատանքներն իրականացվել են Բերդի համայնքապետարանի կողմից, իսկ մարզասարքերը ու սեղանի թենիսի դաշտերը համայնքին է նվիրաբերել Արամայիս Ադամյանի ընտանիքը։ Մարզական գույքը նվիրաբերվել է ի հիշատակ Բերդ համայնքից զորակոչված և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հանուն հայրենիքի նահատակված զինծառայողների։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի