2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո «7-ի գործով» դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է:
Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի վարույթը կարճվել հանցակազմի բացակայության հիմքով:
Մեղադրող դատախազը հրաժարվել է Մալխասյանին առաջադրված մեղադրանքից՝ պատճառաբանելով ՄԻԵԴ-ի այս գործերով կայացված մի շարք որոշումներ: Ըստ մեղադրողի՝ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ մարտիմեկյան ցույցերը կազմակերպված չեն եղել, դրանք եղել են ինքնաբուխ և հանդիսացել են խոսքի ազատության միջոց:
Հիշեցնենք՝ Մալխասյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: